Britannia Awards մրցանակի հանձնման արարողությանը Էմմա Ուոթսոնը արժանացել է մրցանակի՝ որպես 2014թ լավագույն բրիտանացի դերասանուհի:
Ընդունելով մրցանակը՝ դերասանուհին պատմել է իր Միլլի գերմանամկան մասին, որին էլ նվիրել է այդ մրցանակը:
Երբ նկարահանվում էր «Հարրի Փոթերն ու Գաղտնի սենյակը» ֆիլմը, Էմման 11 տարեկան էր ու նկարահանման հրապարակ հաճախ էր տանում իր սիրելի գերմանամկանը:







































