Իտալական «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների Լիգայում կայանալիք «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպման մասին.
«Մենք պետք է հանգստություն և կենտրոնացվածություն պահպանենք: Պետք է ցույց տանք լավ, որակով և դինամիկ ֆուտբոլ: Հաղթանականը մեզ չափազանց անհրաժեշտ է:
«Յուվնեթուս»-ի նպատակը երկու գնդակի առավելությամբ հաղթելն է: Իհարկե, նախ պետք է մտածենք հաղթանակի մասին, այնուհետև կարողանանք հաղթել այն հաշվով, որը հետագայում կարող է որոշիչ դեր խաղալ»-,ասել է Ալեգրին:









































