Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, «Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագուն, որը դեկտեմբերի 9-ին կայացած խաղում փորձել էր հարվածել Ռիո Ֆերդինանդին, կպատժվի:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նրան արգելել են երեք տարի այցելել մարզադաշտ:
Բացի այդ, երկրպագուն ստացել է 56-օրյա պայմանական ազատազրկում և 120-ժամյա համայնքային ծառայություն մատուծելու պարտավորություն: Նրան նաև արգելել են առաջիկա երեք ամսվա ընթացքում երեկոյան 8-ից մինչև առավոտյան 6-ը դրսում գտնվել:







































