Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը չի ցանկանում խոսել «Ոսկե գնդակ»-ի մասին.
«Իհարկե, մեծ աղմուկ է առաջացրել այն փաստը, որ իմ անունը բացակայում է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակից: Սակայն ես նախընտրում եմ չխոսել այդ մասին, որպեսզի խնդիրներ չունենամ»-, Սուարեսի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Նշենք, որ Սուարեսը չորս ամսով որակազրկված է եղել FIFA-ի կողմից և չի մասնակցել ֆուտբոլային ոչ մի իրադարձության: Պաճառը այն է եղել, որ աշխարհի առաջնության Ուրուգվայ-Իտալիա հանդիպման ժամանակ կծել էր Իտալիայի ընտրանու պաշտպան Ջորիջիո Կյելինիի ուսը:








































