Մայլի Սայրուսին լուսանկարել են Առնոլդ Շվարցենեգերի որդու՝ Պատրիկի լոսանջելեսյան բնակարանից դուրս գալիս: Այս մասին հայտնում է cosmo.ru-ն:
Մայլիի ու Պատրիկի սիրավեպի մասին մամուլը սկսեց գրել 2011-ին:
Մայլին դերասան Լիամ Հեմսվորթից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել Պատրիկի հետ
Ասում են, որ Պատրիկի ծնողները՝ Առնոլդն ու Մարիան, այնքան էլ ուրախ չեն իրադարձությունների նման զարգացման համար, քանի որ վախենում են, որ իրենց որդին կներքաշվի հոլիվուդյան երեկույթների մեջ:
Ներկայում Պատրիկը Հարավային Կարոլինայի համալսարանի ուսանող է, ու ծնողները չեն ցանկանում որդուն սեմինարների փոխարեն տեսնել երեկույթներին:








































