Համաշխարհային ԶԼՄ-ները նորից «ամուսնացրել են» Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին, հայտնում է rosbalt.ru-ն:
Մասնավորապես, բրիտանական պարբերականները հաղորդում են, որ աստղային զույգն Ամանորի շեմին գաղտնի ամուսնացել է Կարիբյան կղզիներում: Դերասանների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունը:
Դերասանները նշանադրության մասին հայտարարել են անցյալ տարվա ապրիլին, բայց դա արել են բացառապես իրենց 6 երեխաների ճնշման տակ: Այդ ժամանակից ամուսնության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ներում: Վերջին անգամ Ջոլիին ու Փիթին փորձել են «ամուսնացնել» 2012-ի օգոստոսին, երբ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող նրանց առանձնատուն հյուր են գնացել նրանց հարազատներն ու ընկերները: Այն ժամանակ լրագրողները որոշել էին, որ դա պատահական չէր:
Հիշեցնենք՝ Ջոլին արդեն 2 անգամ ամուսնացած է եղել, առաջին անգամ՝ բրիտանացի դերասան Ջոննի Լի Միլլերի, երկրորդ անգամ՝ ամերիկացի դերասան Բիլլի Բոբ Տորնտոնի հետ:
Բրեդ Փիթը միայն մեկ անգամ է ամուսնացած եղել՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ, որից 2005-ին բաժանվել է Ջոլիի հետ սիրավեպի պատճառով: Ջոլիի հետ Փիթը ծանոթացել է «Տեր և տիկին Սմիթներ» ֆիլմի նկարահանման հրապարակում:








































