Էվան Մաքգրեգոր
Ամանորի շեմին Էվան Մաքգրեգորը պատվավոր՝ Բրիտանական կայսրության մեդալ է ստացել, հայտնում է spletnik.ru-ն:
Իշխանությունները շոտլանդացի դերասանին առանձնացրել են դրամատիկ արվեստի զարգացման գործում ներդրման, բարեգործական գործունեության համար: Էվանը խոստովանել է, որ «ուրախ է ու զգացված» մրցանակը ստանալու կապակցությամբ:
Պատվավոր մրցանակին արժանացել են նաև դիզայներ Ստելլա Մաքքարթնին և երգչուհի Քեյթ Բուշը: Մրցանակակիրների ընդհանուր թիվը հասել է 1223-ի:
Էվան Մաքգրեգոր

Ստելլա Մաքքարթնի

Քեյթ Բուշ












































