Friday, 19 06 2026
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը

Ցեղասպանության մասին Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ֆիլմում «թուրքի շներին» կերակրում են հայ կնոջ կտրած կրծքով

Մինչև նոյեմբերի վերջը կավարտվեն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած՝ Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները, որից հետո կիրականացվեն մնացած տեխնիկական աշխատանքները, և հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին այն կցուցադրվի կինոթատրոններում:

«Հիմա նկարահանումներին զուգահեռ նաև մոնտաժի աշխատանքներ են կատարվում, ու վերջնական տեսքով ֆիլմը պատրաստ կլինի հունվարի վերջին: Բոլորը հնարավորություն կստանան դիտել ու գնահատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում: Նկարագրվում է թուրք տղայի և հայ աղջկա սիրո պատմություն, որից հետո թուրք տղային բանակ են տանում, ու սկսվում են ջարդերը: «Մինչ ջարդերի սկսելը ցույց ենք տալիս հայկական դպրոց, հայկական թատրոն, արհեստավորներ: Իսկ ջարդերից հետո արդեն՝ կոտորած, գաղթի ճանապարհին տեղի ունեցող դեպքեր, սպանություն, ինքնասպանություն: Տեսարան կա, երբ գաղթի ճանապարհին թուրքի շները սոված են լինում, ու թուրքերից մեկը զարմանում է, թե այդքան անասուն (նկատի ունենալով հայ կանանց ու երեխաներին) ենք տանում, ու մեր շները սոված լինե՞ն… Շարքից դուրս են քաշում մի կնոջ, կտրում նրա կուրծքը և գցում շների առաջ: Այ, նմանատիպ դաժան, բայց իրականում կատարված դեպքերի վերարտադրություն ենք փորձում ցույց տալ»,- պատմեց սցենարի հեղինակը:

Ցեղասպանության մասին պատմող ֆիլմում ներգրավված են հայտնի դերասաններ Լուիզա Ղամբարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արա Դեղտրիկյանը, Կարեն Ջանգիրովը, Հովակ Գալոյանը և շատ այլ դերասաններ:

Հակոբյանի խոսքով՝ ֆիլմը կոնկրետ բյուջե չունի: Ամբողջությամբ ինքն է ֆինանսավորում և կֆինանսավորի այնքան, ինչքան կպահանջվի: Հակոբյանը ակտիվորեն մասնակցում է ֆիլմի նկարահանման աշխատանքներին ու դա, նրա խոսքով, չի խանգարում իր բիզնեսի գործերին: «Բոլորովին չի խանգարում: Հակառակը՝ մեծ սիրով եմ մասնակցում աշխատանքներին, մանրամասն նայում եմ, տեսնում եմ, թե սցենարի հետ կապված աշխատանքները ոնց են ընթանում: Եթե ռեժիսորը մի փոքր շեղվում է սցենարից, նայում ենք, ուղղում ենք, շտկում ենք, նոր շարունակում ենք աշխատանքները: Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում»,- ասաց Հակոբյանը:

Ֆիլմի վրա աշխատում է 3 ռեժիսոր, տարբեր երկրներից հրավիրված: «Հավաքվել է մի կոլեկտիվ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, իրենց պարտավորված են զգում լավ աշխատանք անելու համար», քանի որ ֆիլմը Ցեղասպանության մասին է»:

Այս ֆիլմը Հակոբյանի առաջին փորձն է, բայց նա պատրաստվում է հեղինակել նաև այլ ֆիլմեր: «Ֆիլմը արժեք է և մնայուն է: Եվ հետո՝ Հայաստանում Ցեղասպանության մասին երբևէ ֆիլմ չի նկարահանվել, և ես համարձակվեցի անել դա: Կգնահատեն թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում»:

Ի դեպ, նշենք, որ երեկ ֆիլմի նկարահանումների ժամանակ վատացել է Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը: Նա գաղթական երեխաների դրվագի ժամանակ է վատացել:
«Երբ ես զրուցեցի Լուիզայի հետ, նա ասաց, որ այդ դրվագի ժամանակ չի կարողացել զսպել իրեն և մի պահ պատկերացրել է իրականությունը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նա ուշագնաց լինի»,- եզրափակեց Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում