Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսն այս տարի ավելի քան 500 մլն դոլար կնվիրաբերի աշխարհի աղքատ երկրներում մալարիայի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարին: Այս մասին նա հայտարարել է կիրակի Նոր Օռլեանում անցկացված Արևադարձային բժշկության և հիգիենայի ամերիկյան միության ամենամյա հանդիպման ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Գեյթսը հույս է հայտնել, որ մալարիան լիովին արմատախիլ կարվի արդեն այս դարի կեսերին: Այդ նպատակի համար նա մտադիր է հատկացնել տարեկան ավելի քան 200 մլն դոլար: «Նոր է լրացել 59-ամյակս: Շատ կվշտանամ, եթե չապրեմ մինչև այն ժամանակ, երբ մալարիան արմատախիլ արված կլինի»,- նշել է նա:
Այդ հիվանդությունից տարեկան մահանում է ավելի քան 600 հազար մարդ, հիմնականում՝ Աֆրիկայում:
Էբոլայի դեմ պայքարի համար Գեյթսն արդեն 50 մլն դոլար է նվիրաբերել:






































