Դամասկոսի բնակելի թաղամասերից մեկում՝ բենզալցակայանի մոտ իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ահաբեկիչները պայթեցրել են բենզալցակայանի մոտ կայանած ավտոմեքենան: Կատարվածի պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել:
Տեղի բնակիչները նշում են, որ բենզալցակայանում պայթյունի պահին մեծ թվով մարդիկ են եղել, ինչով էլ պայմանավորված է զոհերի ու վիրավորների մեծ թիվը:
Նշենք, որ քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայում բենզինի սուր պակաս է առաջացել:






































