Իսպանական հանրահայտ AS պարբերականը հրապարակել է Լա Լիգայում երբևէ հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը: Ցանկը գլխավորում է բրիտանացի Հարի Լևը, ով խաղադաշտ է դուրս եկել 48 տարեկան, 226 օրական հասակում:
Ֆուտբոլիստը, ով հանդես է եկել նաև «Լիվերպուլ»-ի կազմում, իր մարզական կարիերան ավարտել է 1930թ.` 44 տարեկան հասակում: 1935թ. մարտին նա գլխավորեց «Դոնոստիա ֆուտբոլ կլաբ»-ը (ներկայիս «Ռեալ Սոսյեդեդ»-ը):
Լևի թիմը պետք է արտագնա հանդիպում անցկացներ «Վալենսիա»-ի դեմ: Խաղին մեկնել էին 11 ֆուտբոլիստներ, որոնցից մեկը հիվանդացավ, և տեխնիկական պարտությունից խուսափելու համար մարզիչը դուրս եկավ խաղադաշտ:
Խաղն ավարտվեց 7:1 հաշվով` «Վալենսիա»-ի հաղթանակով:









































