«Մանչեսթեր Յունայթեդ»-ի վետերան Ռայան Գիգզն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆիզիկական մարզավիճակի պահպանման մասին և հայտարարել է, որ միշտ պատրաստ է օգնել իր թիմին:
«Դժվար է պատրաստվել չորեքշաբթի օրը կայանալիք խաղին և միևնույն ժամանակ դուրս չգալ խաղադաշտ ու շարունակել պատրաստվել շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը: Սակայն պետք է հոգ տանել մարզավիճակի համար: Բազմաթիվ խաղացողներ գտնվում են նման կարգավիճակում: Մենք մեծ թիմ ունենք, և շատերն են ցանկանում խաղադաշտ դուրս գալ: Ես և Սքոուլզն ավելի քիչ հանդիպումներ ենք անցկացնում, սակայն միշտ պետք է պատրաստ լինել»,- Գիգզին մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:








































