Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի՝ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրում «Սելտա»-ից կրած պարտությունը (0:1):
«19 հարված կատարեցինք դարպասի ուղղությամբ և 4 անգամ հարվածեցինք դարպասաձողին: Մեզ մոտ այս խաղում շատ բան չստացվեց, սակայն պայքարեցինք մինչև վերջ: Բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն գնդակը պարզապես չէր ցանկանում հայտնվել դարպասում:
Պետք է նշել, որ մենք անարդյունավետ խաղ ցուցադրեցինք: Ինձ անհանգստացնում է թիմի խաղային դինամիկան: Մեզ հետաքրքիր շաբաթ է սպասվում: Որսի շրջանը բացված է: Այժմ պետք է պատրաստ լինենք «Այաքս»-ի դեմ խաղին:
Պարտությունները միշտ կասկածներ են սերմանում: Բայց ինձ կգոհացնի, եթե յուրաքանչյուր խաղում մենք այսքան շատ գոլային պահեր ստեղծենք: Մեր բոլոր մարզումների նպատակը խաղի ընթացքում գնդակին տիրելն ու հակառակորդի նկատմամբ գերիշխելն է»,- նշել է մասնագետը:







































