Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի ընացիկ մրցաշրջանի 10-րդ տուրի շրջանակներոմ «Բավարիա»-ի դեմ կայացած հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խաղն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 1:2 հաշվով:
«Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրեցինք, և ոչ այդքան հաջող՝ երկրորդ: Հանդիպման երկրորդ կեսում չկարողացանք դիմակայել հակառակորդի ճնշմանը:
Մենք մեծ ջանքեր գոծադրեցինք, սակայն արդյունքում ոչինչ չստացանք: Շնորհավորում եմ «Բավարիա»-ին՝ արժանի հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է Կլոպը:










































