Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը չի կարծում, որ իր թիմը պարտվել է չեմպիոնական մրցավազքում:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի սաները ներկայումս զբաղեցնում են երկրի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնա»-ին զիջելով 16 միավորով:
«Կարծում եմ՝ ցանկացած երկրպագու կասի, որ մենք պետք է շարունակենք պայքարել երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Իհարկե, դա շատ բարդ խնդիր է, սակայն անիրագործելի չէ: Նպատակին հասնելու լավագույն ուղին առաջիկա խաղում հաղթանակ տանելն է: Բնականաբար, հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ՉԼ գավաթի խաղարկությանը: Կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին՝ այդ մրցաշարում հաղթանակ տանելով»,- հայտարարել է Ռամոսը:









































