Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ստանձնել է «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության դեսպանի պարտականությունները: Ռոնալդուն նաև առողջ ապրելակերպ և ֆիզիկական ակտիվություն կտարածի երեխաների շրջանում:
«Երբ իմացա, որ աշխարհում յուրաքանչյուր 7 երեխայից մեկը սոված է քնում, չէի կարող հրաժարվել այս միջոցառմանը մասնակցելու հնարավորությունից: Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Փրկենք երեխաներին» կազմակերպությանը:
Որպես հայր` ես գիտեմ, թե որքան կարևոր է, որ իմ 2 տարեկան տղան առողջ ապրելակերպ վարի վաղ տարիքից: Բոլոր երեխաները պետք է ունենան այդ հնարավորությունը»,- Ռոնալդուին մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:







































