Այսօր Հունվարի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 24-ամյա Արթուր Ղամբարյանը Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում` Տաշիրի կենտրոնական շուկայի մոտ, վրաերթի է ենթարկել Գետափնյա գյուղի բնակիչ 34-ամյա Գոհար Դումիկյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին և մինչ ոստիկանության ժամանումը վրաերթի ենթարկվածը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական Գլխավոր Վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:






































