Դեկտեմբերի 31-ից առ այսօր սննդային թունավորման ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նաև նշեց, որ հունվարի 2-ին գրանցվել է ալկոհոլային թունավորման 17 դեպք. «Հունվարի 1-ին ոչ մի դեպք չի գրանցվել, իսկ երկուսին՝ 17 դեպք, բայց ոչ ծանր. ուղղակի մի փոքր չարաշահել էին: Իսկ սննդային թունավորում առ այսօր չի եղել»,- ասաց Թ. Ստեփանյանը:











































