Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի գործակալ Սթիվ Կատները հայտարարել է, որ կիսապաշտպանը դեռ չի կողմնորոշվել ապագայի հարցում:
«Ներկա պահին Ֆրենկը մտածում է միայն ներկայի մասին, այլ կերպ ասած՝ «Չելսի»-ի: Ինչ վերաբերվում է ապագային, ապա մենք վստահ ենք միայն նրանում, որ Ֆրենկը կփոխի ակումբը: Նա կցանկանար խաղալ որևէ ուժեղ ակումբում, որը պայքարում է տիտղոսների համար:
Մենք չենք բացառում ոչ մի տարբերակ: Կարևորն այն է, որ Ֆրենկը գոհ լինի ու շարունակի խաղալ բարձր մակարդակով:
A Սերիա՞: Ինչու ոչ: Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք «Լացիո»-ն լավագույն տարբերակն է», – գործակալի խոսքերն է մեջբերում cittaceleste.it-ը:









































