Ալերգիայի, ասթմայի և իմունոլոգիայի քոլեջի ամերիկացի մասնագետները մարդու առողջության վրա ամանորյա եղևնիների ազդեցությանը նվիրված մի շարք հետազոտություններ են կատարել` հայտնում է 24 tv.ua-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ փակ տարածությունում եղևնու արտազատած նյութերը կարող են վտանգավոր լինել ալերգիկների համար:
Եղևնու՝ փակ տարածությունում գտնվելու առաջին երեք օրերին այն մեկ քառակուսի մետրի վրա տարածում է 800 սպոր, որը գրեթե հասնում է նորմային:
4 օր հետո սպորը հասնում է մինչև 5000-ի: Այսպիսի խտությունը չափազանց բացասաբար է անդրադառնում ալերգիկների և ասթմատիկների վիճակի վրա:
Հետազոտության արդյունքներով՝ փակ տարածքում եղևնին թույլ է տրվում պահել միայն 4 օր:









































