Շնորհավորելով 2013 թվականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ հիմնադիր, քաղաքագետ Արմինե Առաքելյանը կարևորեց տարին արտաքին և ներքին մարտահրավերները հաղթահարելու առումով:
Ըստ նրա՝ կարևոր է, որ 2013-ին կարողանանք դրական էներգիայով լիցքավորվել: «Գալիք տարին կարևոր է թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների իմաստով, պատերազմի սուրը մեր գլխին է: Դրա համար անհրաժեշտ է դրական էներգիա, մենք պարտավոր ենք դրական եզրեր գտնել, որպեսզի կարողանանք մեր գոյակցությունն ապահովել»,- նշեց Արմինե Առաքելյանը:






































