Thursday, 25 06 2026
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ամանորի առիթով

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը
ամանորի առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:

Նոր տարվա սեմին ենք վերստին. հուսառատ հոգով պատրաստվում ենք դիմավորել փրկչական 2013 թվականը, նաև վերհիշում ենք մեր ապրածը, մեր ձեռքբերումներն ու կորուստները անցնող տարում:

Գոհություն և փառք Աստծուն, ապրեցինք խաղաղության մեջ, ջանքեր գործադրեցինք հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրության և առաջընթացի համար, ջանացինք հաղթահարել մեր առջև ծառացող խնդիրները: Ունեցանք և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ: Տագնապեցինք Մերձավոր Արևելքում ապրող մեր ժողովրդի զավակների համար, որ շարունակում են կրել պատերազմական իրավիճակի նեղությունները:

Տարեմուտի այս երեկո, երբ մեր ավարտուն և անավարտ գործերով, ձեռքբերումներով, հոգսերով ու խնդիրներով պատմությանն ենք հանձնում անցնող տարին, աղոթքն ու մաղթանքն է Հայրապետիս հոգում, որ նոր` 2013 թվականը լինի խաղաղաբեր ու բարեբեր աշխարհի և մեր ժողովրդի համար, և հավատավոր Մեր զավակները Հայրենիքում և Սփյուռքում ապրեն ու գործեն ազգասեր ու հայրենասեր ոգով, առ Աստված անսասան հավատքով, որպեսզի Տիրոջ զորակցությամբ իրականություն դարձնենք ազգային վերազարթոնքի մեր հույսերն ու տեսիլքները:

Եկող նոր տարին մեր կյանքում առանձնանում է նախագահական ընտրություններով, որը մեր բարօր, արդար ու ծաղկուն կյանքի հավատով պիտի դարձնենք բարի հանգրվան մեր երկրի կայուն առաջընթացի ու զարգացման, մեր հզոր Հայրենիքի կերտման ճանապարհին: Բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ այսօր ավելի մոտ ենք տեսնում այդ լուսավոր օրը, որը մեր ջանք ու աշխատանքով պիտի կյանքի կոչենք, յուրաքանչյուրս մեր տեղում, որպես ճշմարիտ հավատացյալներ, որպես արժանավոր քաղաքացիներ և ազնիվ զավակներ մեր երկրի: Այս հուսաբեր ժամանակում չունենք նահանջի իրավունք: Դեռ պետք է առավել զորացնենք ու ամրագրենք Արցախի անկախությունը, հասնենք համընդհանուր ճանաչմանը Հայոց Ցեղասպանության, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը ուժ և անբեկանելի զորություն պիտի հաղորդի մեր ազգային միասնականությանը` շարունակելու մեր ջանքերը հանուն արդարության և մեր իրավունքների պաշտպանության:

Այս պահին, երբ բոլորս համակված ենք նույն զգացումներով, նույնացած ենք մեր լավատեսությամբ, հայրենյաց սիրով, ազգային հույսերով, մեր մաղթանքներով ու աղոթքներով, հաստատուն պահենք մեր կամքը` ազգանպաստ ու հայրենանվեր գործերով կերտելու լուսավոր նոր օրը մեր ազգի, շենացնելու երկիր հայրենին, հավելելու պայծառությունը մեր Սուրբ Եկեղեցու:

Բարի սպասումներով լի տարեմուտի այս պահին մեր աղոթքներում հիշենք Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակներին, բոլոր նեղյալներին ու կարոտյալներին, աղոթենք հեռվում գտնվող մեր մերձավորների, 2012 թվականին ի Տերը ննջածների համար: Աղոթք բարձրացնենք Հայրենիքի սահմանները հսկող մեր բանակի և բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայական դիրքերում են դիմավորում նոր տարին:

Թող Աստված Իր օրհնության ներքո պահպանի ամենքիս, սիրելիներ` պարգևելով խաղաղ ու բարի օրեր, հայրենաշեն ու ազգանվեր ջանքերի արդյունավորում, առաջընթաց ու բարգավաճում: Թող 2013 թվականը լինի հոգևոր արգասավորության, բարիքով առատ, ձեռքբերումներով և ուրախությամբ լեցուն տարի: Շնորհավոր նոր տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում