Երիտասարդ պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, ով այս տարի դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 50 հազար դոլար կնվիրաբերի Գազայի հատվածում ՄԱԿ-ի՝ 65 դպրոցների վերակառուցմանը, որոնք վնասվել էին վերջին հակամարտության հետևանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ չորեքշաբթի Ստոկհոլմում Մալալան արժանացել է World’s Children’s Prize-ի, որի հետ շնորհվում է 50 հազար դոլար: Իրավապաշտպանը հայտարարել է, որ այդ գումարը կտա ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալությանը:










































