Ամերիկյան Solid Concepts ընկերությունը հայտարարել է, որ ուղիղ մետաղական լազերային այրման տեխնոլոգիա է մշակել, հայտնում է 3D Print-ը: Նոր տեխնոլոգիայի կիրառմամբ ընկերությունը 10 մմ տրամաչափի Reason ատրճանակ է «տպել», որի հիմքում ընկած է բանակային Colt 1911-ը: Զենքի առանձնահատկությունը մանր տարրերի «տպագրության» բարձր դասակարգումն է:
Ատրճանակն ունի ալիքաձև ուրվանկարով կոթի մետաղական կողային մասեր: Ատրճանակի վրա «տպված է» դրա անունը, մանրամասներ պատրաստողի մասին: Զենքի «տպագրության» համար ինչ մետաղ է օգտագործվել՝ առայժմ հայտնի չէ: Ընկերությունն իր պաշտոնական կայքում տեղեկություն չի տեղադրել նոր զենքի մասին:








































