Իսրայելի դախազությունը կիրակի օրը դատարան է ուղարկել նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի գործը` հասարակության վստահության չարաշահման մեղադրանքով:
Լիբերմանը հեռացել էր պաշտոնից` խոստանալով ապացուցել իր անմեղությունը, գրում է Rosbalt-ը:
Լիբերմանը մեղադրվում է, որ աջակցել է Բելառուսում Իսրայելի նախկին դեսպան Զեևա Բեն-Արյեի կարիերայի առաջխաղացմանը` այն բանից հետո, երբ վերջինից տեղեկություններ է ստացել իր գործի հետաքննության մասին:
Նախկին արտգործնախարարը ժխտում է մեղադրանքը:
Նախկին նախարարը մտադիր է պատգամավորական աթոռ զբաղեցնել 2013թ. հունվարի 22-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում:







































