Կատալոնական «Բարսելոնա»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է թիմի գլխավոր մարզչի` Լուիս Էնրիկեի մասին:
«Լուիսը փայլուն մտքերի տեր մասնագետ է: Նա ցանկանում է, որ ամեն ինչ կարգին լինի: նա հոգ է տանում նույնիսկ ամենափոքր խնդրի մասին:
Երազանքս էր հանդես գալ «Բարսելոնա»-ի կազմում: Երբ ես տեղափոխվեցի «Բարսելոնա», հասկացա, թե ինչ է նշանակում լինել «կապտանռնագույն»»,- հայտարարել է Ռակիտիչը:











































