Տարվա սկզբից աշխարհում տեղի է ունեցել 22 ավիավթար, որոնց հետևանքով զոհվել է 470 մարդ, հաղորդում է Wall Street Journal-ը:
Մարդատար ինքնաթիռներից վթարի է ենթարկվել 10-ը:
Անվտանգության ցուցանիշների բարձրացումը փորձագետները կապում են ավիատեխնիկայի հուսալիության, օդաչուների լավ պատրաստվածության, ինչպես նաև զարգացող երկրներում փոխադրության վերահսկողության խստացման հետ:










































