Լոնդոնի «Չելսի»-ի երկրպագուներից մեկն այնքան է ցանկացել հետևել սիրելի թիմի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը, որ ստիպված է եղել գնել «կարմիր սատանաներ»-ի ֆանատների տրիբունայի տոմս:
Այնտեղ դիմակայելու համար պատանին որոշել է փոքր-ինչ ձևափոխել սիրելի թիմի մարզաշապիկը: Նա գնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզահագուստ, կիսել է այն, այնուհետև կցել իր մարզաշապիկի կեսին:
Արդյունքում տղան գնացել է մարզադաշտ և անփորձանք տուն վերադարձել, իսկ «նոր» մարզահագուստն այժմ տեղ կգտնի նրա հավաքածուի մեջ:






































