Խաղաղության Նոբելյան մրցանակի ավելի քան 10 դափնեկիրներ պնդում են, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնազերծի տեղեկատվությունը այն մեթոդների մասին, որոնք կիրառվում են Կենտրոնական հետախուզական վարչության կողմից ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին հարցաքննելիս:
Սպիտակ տան ղեկավարին հասցեագրված նամակի պատճեն կիրակի հայտնվել է The New York Times-ի տրամադրության տակ:
Մրցանակակիրները մասնավորապես կոչ են անում արագ հրապարակել այդ հարցով զեկույցը, որը պատրաստել է հետախուզական հարցերով սենատի կոմիտեն:
Ծրագիրը գործել է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ՝ հակաահաբեկչական արշավի շրջանակում:
Նամակը կազմող մրցանակակիրների շարքում են մասնավորապես արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն (ՀԱՀ), եգիպտացի դիվանագետ, ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամմադ Ալ-Բարադեյը:






































