Երգչուհի Բրիթնի Սփիրսը վերջերս իրեն դրսևորել է որպես հոգատար ղեկավար: Օրեր առաջ փոփ-աստղը հրավիրել էր 15 պարողի, որպեսզի այդ կերպ շնորհակալություն հայտնի նրանց երկարատև համերգային շրջագայությունում իրականացրած հոյակապ աշխատանքի համար:
«Ընտանեկան ընթրիքի» վայր է դարձել Լաս-Վեգասի իտալական ռեստորաններից մեկը: Բրիթնին իրեն մայրաբար է պահել. նա ինքնուրույն բաժանել է սննդով ափսեները, կատակել է և լավ տրամադրություն է ունեցել: Փոփ-աստղի պարողները նույնպես երջանիկ են եղել նման ուշադրության համար: Սակայն, ականատեսների խոսքերով, նկատելի էր, որ Սփիրսի թիմը շատ խստորեն հետևում է կառուցվածքին: Նրանցից ոչ մեկը չի դիպել գինուն՝ բոլոր ըմպելիքներից նախընտրելով ջուրը:
Հնարավոր է, որ պատճառը մեկ օր հետո երգչուհու և նրա ամբողջ թիմի համերգն է: «Piece of Me» համերգը տեղի է ունենում Լաս-Վեգասում: Այն սկսվել է 2013թ. դեկտեմբերին և կտևի մինչև 2015թ. փետրվարը:









































