2012թ. ընթացքում ՀՀ-ում մի շարք նշանակալի ձեռքբերումներ եղան.«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը՝ հակիրճ ամփոփելով տարին և բոլորինշնորհավորելով ամանորյա տոների կապակցությամբ:
Նրա գնահատմամբ՝ տարվա ընթացքում նշանակալի, խոշոր ձեռքբերումը քաղաքական դաշտի վերջնական ամայացումն էր: Ստեփան Դանիելյանի խոսքով՝տարիննշանավորվեց կեղծ հույսերի ավարտով. երբ կեղծ հույսերը ավարտվում են, սկսվում է իրական քաղաքական գործընթացը:
«Մենք կանգնածենքնոր քաղաքական համակարգի ձևավորման առաջ»,- նկատեց նա:
2013-ին պետք էհրաժեշտ տանք այնկուսակցություններին, քաղաքական գործիչներին, որոնք տոտալիտար համակարգի մեջ են, ունեն պսևդոգաղափարախոսություններ:






































