46-ամյա հնդկացի Sunando Sen-ին, ով երեկոյան ժամը 8-ին Նյու Յորքի մետրոյի կայարանում սպասում էր Քիվինս մեկնող գնացքին, մոտեցել է քթի տակ ինչ-որ բան մրթմրթացող մի կին և նրան հրելով գցել երկաթգծերին, որից հետո տղամարդու վրայով անցել է 11 վագոն ունեցող գնացքը:
Տղամարդու մարմինը խցանվել է 2-րդ վագոնի անիվների արանքում, գրում է Fedpost-ը:
Նյու Յորքի ոստիկանության բաժնի մամլո քարտուղար Փաուլ Բրաունն ասել է, որ կինն անհետացել է դեպքի վայրից, ինքնությունը չի պարզվել, որոնումներն արդյունք չեն տալիս:
Դեպքից 2 ժամ անց տղամարդու մարմինը դեռևս երկաթգծերին էր: Վթարային ծառայության աշխատակիցները նախատեսում էին բարձրացնել վագոնը հատուկ օդով լի պարկերով`կայարանը չվնասելու համար:










































