Կազմակերպիչների տվյալներով՝ Հռոմի Սան Ջովանի հրապարակում անցկացվող ցույցին մասնակցում է մեկ միլիոն մարդ: Դրանով ավարտվում են զանգվածային ցույցերը, որ կազմակերպել էր Իտալիայում Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը: Ակցիան անցկացվում էր ընդդեմ Իտալիայի կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ ընդդեմ աշխատանքային օրենսդրության բարեփոխումների: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Համադաշնության գլխավոր քարտուղար Սյուզաննա Կամուսոն դիմել է կառավարությանը՝ կոչ անելով «ինքնախաբեությամբ» չզբաղվել՝ հավելելով, որ արհմիությունը դուրս է եկել և դուրս կգա քաղաքի հրապարակներ և փողոցներ՝ իր առաջարկներն առաջ տանելու համար:
Նրա խոսքերով՝ այսպես կոչված կայունության օրենքը, որը որոշում է 2015-ի պետբյուջեի հիմնական պարամետրերը, բավարար չէ երկրում «հավասարություն» ապահովելու համար: