Գիտնականները հաստատել են, որ միևնույն խաղողի այգում կարելի է ստանալ տարբեր համերի խաղող: Լավագույն գինու ընտրությունը շուտով կկատարվի ոչ միայն շշալցման վայրի և թվի ընտրությամբ, այլ նաև մանրէների քանակով:
«Գինու արտադրության մեջ խաղողի այգիներում կարևոր են սնկային շրջակայքը: Տարբեր մանրէների առկայությունը կարող է նպաստել խաղողի համային հատկանիշների վրա»,- բացատրում են գիտնականները: Ուսումնասիրության համար խաղողը գիտնականներն ընտրել են խաղողի երեքտարբեր այգիներից, որոնցից յուրաքանչյուրը գինու արտադրության համար ընտրում է խաղողի աճեցման լավագույն տարբերակները` ավանդական, օրգանական և բիոդինամիկ:
Գիտնականները 3 դեպքերում էլ հաստատել են, որ խաղողի այգիներում, որպես կանոն, գլխավորում է միևնույն տեսակի թթխմորը, սակայն որտեղ ավելի քիչ է վերամշակումը, այնտեղ առավել մեծ է թթխմորների տարբերությունը: Ուսումնասիրության արդյունքները նպաստում են լավագույն գինու արտադրությանը:








































