Պորտուգալիայի կառավարությունը համաձայնել է պետությանը պատկանող ANA-Aeroportos de Portugal SA ընկերությունը, որը ղեկավարում է երկրի օդանավակայանները, վաճառել ֆրանսիական Vinci խմբին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ANA-ի բաժնետոմսերի 95%-ի համար ֆրանսիական կողմը կվճարի 3,08 մլրդ եվրո (4,07 մլրդ դոլար):
Ակտիվների այլ հավակնորդներ էին հանդես եկել 3 կոնսորցիումներ, որոնք ղեկավարում էին համապատասխանաբար գերմանական Fraport-ը, շվեյցարական Flughafen Zurich-ն ու արգենտինական Corporacion America-ն:
Bloomberg-ի տվյալով՝ ANA-ի մասով գործարքը ավարտվելու է 2013թ. սկզբին:
Ներգրավված միջոցները Պորտուգալիան կուղղի իր տնտեսության օժանդակմանը, որը տուժել է եվրոգոտու պարտքային ճգնաժամից:








































