Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին ճանաչել է 2012 թվականի լավագույն հարձակվող: Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Արգենտինայի ազգային հավաքականի ավագը ռմբարկուների հերթական մրցույթում շրջանցել է «Ռեալ»-ի ավագ Քրիշտիանու Ռոնալդուին, ով երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել:
Աշխարհի լավագույն ռմբարկուների եռյակը եզրափակում է «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:










































