Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը գիտակցում է, որ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինի, չնայած այն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ներքին հորիզոնականները:
««Սանդերլենդ»-ն այժմ այնտեղ չէ, որտեղ պետք է լինի և պայքարում է դիրքերը բարելավելու նպատակով: Նրանք կբարդացնեն «Տոտենհեմ»-ի կյանքն, ինչպես ամեն անգամ, երբ մեր թիմերը խաղում են միմյանց դեմ:
Հուսով եմ` մենք կարող ենք նույն արդյունավետությունը ցուցադրել, ինչ որ «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպմանը: Առաջիկա դիմակայությունը բարդ կլինի, սակայն մենք գնում ենք 3 միավորի ետևից»,- հայտարարել է ֆուտբոլիստը:








































