ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով` իտալական ակումբներն առաջին հերթին պետք է զբաղվեն հին մարզադաշտերի վերակառուցմամբ, ինչպես նաև կառուցեն նորերը:
«Իտալական ֆուտբոլի խնդիրը մարզադաշտերի մեջ է: Վերակառուցում է անհրաժեշտ: Սակայն այդ ծրագիրն իրագործելու համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք:
Իհարկե, մարզադաշտերը միավորներ չեն բերում մրցաշարային աղյուսակում, բայց կարևոր նշանակություն ունեն ֆինանսական fair play պայմաններում և պարզապես հեղինակության համար»,- նշել է Պլատինին:










































