Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանը ընթացքի մեջ գտնվող «Վելայաթ 91» ռազմածովային զորավարժությունների ժամանակ փորձարկելու է Ra’d (Thunder) «երկիր-օդ» դասի նոր հրթիռ:
Վեցօրյա զորավարժությունները մեկնարկել են երեկ: Դրանք անցկացվում են 1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա` Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ու Ադենի ծովածոցեր: Զորավարժությունների ժամանակ գործարկվելու են ռազմական տեխնիկայի տարբեր միջոցներ:
Ra’d «երկիր-օդ» դասի հրթիռն ունակ է խոցել միջին բարձրության վրա գտնվող թիրախները:









































