Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, ոչ թե որևէ համաձայնագրից կամ միությունից: Այս մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության վրա Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հնարավոր ազդեցությանը:
Ուորլիքն ասել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել է որոշում, և ինքը հարգում է այն:
«… Հույս ունենք՝ նախագահները, նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած հանդիպումները, հակամարտության կարգավորման ուղղությամբ պարտավորություններ կստանձնեն»,- ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ ամռանը հայ և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից հետո իրադրությունը կայունացել է, սակայն լարվածությունը պահպանվում է: