Հայաստանի ազգային հավաքականի ու «Մետալուրգ»-ի պաշտպան Կառլեն Մկրտչյանը ճանաչվել է «Մետալուրգ»-ի լավագույն լեգեոներ:
Լավագույն լեգեոներ որոշելու համար քվեարկություն է անցկացվել թիմի պաշտոնական կայքում, որի արդյունքներով՝ Կառլենը ստացել է ընդհանուր ձայների ոչ ավելի, ոչ պակաս 62.66 տոկոսը:
Երկրորդ տեղում է Դիմիտրովը՝ 12.66 տոկոս քվեներով:
Գևորգ Ղազարյանը երրորդն է՝ քվեների 11.14 տոկոսով:








































