Ինչպես տեղեկացնում է Երևանի «Միկա»-ի պաշտոնական կայքը, «Միկա»-ի նախկին ֆուտբոլիստ, երկար տարիների ավագ Արմեն Պետիկյանը, որը, ավարտելով ֆուտբոլիստի իր կարիերան, 2007 թվականից հարազատ ակումբում անցել էր վարչական աշխատանքի, օրերս, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Նա «Միկա»-ում զբաղեցնում էր մարզական տնօրենի պաշտոնը:
Արմեն Պետիկյանը «Միկա»-ում հանդես է եկել 2000-2007 թթ.՝ վերջինիս կազմում ՀՀ առաջնություններում անցկացնելով 120 հանդիպում: Բազմիցս դարձել է ՀՀ գավաթակիր, առաջնության մրցանակակիր:
Լուսանկարը՝ «Միկա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի:








































