Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ռուսական ակումբը, որը տեղափոխվելու առաջարկ էր արել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, եղել է Մախաչկալայի «Անժի»-ն:
Հիշեցնենք. լուրեր էին շրջանառվում, թե ռուսաստանյան ակումբներից մեկը 250 մլն եվրո է խոստացել արգենտինացու տրանսֆերի դիմաց: Մեսսին, սակայն, հրաժարվել է Ռուսաստան տեղափոխվել:
Օրերս ֆուտբոլիստը մինչև 2018 թվականը երկարաձգել է կատալոնական ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը: Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստը տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ է ստանալու:









































