Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստովանել է, որ «հրահրել է» նախկին կառավարության բարձրաստիճան չինովնիկների ձերբակալությունները.
«Նախկին չինովնիկների ձերբակալությունները կանխորոշել է նրանց մասնակցությունը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին ձևավորված հանցավոր համակարգին: Այդ համակարգի զոհերը դարձան բազմաթիվ նախկին չինովնիկներ, այդ թվում՝ նաև դրա գլխավոր ստեղծող Սաակաշվիլին:
Ես գիտակցաբար «հրահրել» եմ այդ գործընթացը: Կարող եք օգտագործել այդ բառը, սակայն անմիջապես բացատրեմ, որ նկատի ունեմ, որ առավելագույն կերպով չեմ խոչընդոտել այդ գործընթացին: Սաակաշվիլին ինչ-որ բանի է պատրաստվում:
Ներկայումս խորհրդարանական մեծամասնությունը մշակում է մի օրինագիծ, որի համաձայն, եթե նախագահն օգտվի կառավարությտունն արձակելու իր իրավունքից, ապա նրան հնարավորություն տրվի արձակել նաև խորհրդարանը, ինչից հետո կնշանակվեն խորհրդարանական նոր ընտրություններ»:











































