Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Իյեստան, որը հանդիսանում է «Ոսկե գնդակ-2012»-ի թեկնածուներից մեկը, խոսել է այն մասին, թե ինչ նշանակություն ունի ֆուտբոլն իր կյանքում:
«Ֆուտբոլ եմ խաղում երջանիկ լինելու համար: Խաղում եմ իմ ընտանիքի, երկպագուներիս համար, ովքեր հպարտանում են ինձնով և տարիներ շարունակ համարում են լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլն իմաստ է հաղորդում իմ կյանքին: Չեմ խաղում տիտղոսներ նվաճելու համար՝ չնայած դա իմ նպատակն ու աշխատանքն է: Ինձ համար կարևորը լավ տրամադրությամբ խաղադաշտ դուրս գալն ու հեռանալն է»,- Ինյեստային մեջբերում է Mundodeportivo-ն:










































