«Մենք շատ երջանիկ ենք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հանրահայտ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն՝ հայտարարելով իր և Շակիրայի որդու ծննդյան մասին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հաղորդագրությունը միկրոբլոգների ցանցում հայտնվել է հինգշաբթի: Իսպաներենով Պիկեն գրել էր. «Մեր որդին ծնվեց: Մենք երջանիկ ենք: Շնորհակալ եմ բոլորին հաղորդագրությունների համար»:
Շակիրան անձամբ չի հաստատել տեղեկությունը: Դա կասկածներ է առաջացնում, որ հաղորդագրությունը կարող է կատակ լինել: Բանն այն է, որ Իսպանիայում տոնում են Սուրբ անմեղների օրը, որը համարժեք է մեր ապրիլմեկյան տոնին:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Շակիրան կծննդաբերի հունվարին: Նշենք, որ կոլումբացի երգչուհին հղիության մասին հայտարարել էր իր բլոգում սեպտեմբերի կեսերին:







































