Մահացել է ամերիկյան գեներալ, Պարսից ծոցում 1990-1991թթ. Դաշինքի իրականացրած` «Փոթորիկ անապատում» օպերացիայի հրամանատար Նորման Շվարցկոպֆը՝ հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
«Շվարցկոպֆը, ով ղեկավարել է Քուվեյթից Սադամ Հուսեինին դուրս մղելու օպերացիան, մահացել է հինգշաբթի` 78 տարեկանում»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Վիետնամական բանակի վետերանն ու Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավարը 1991թ.-ի հրաժարականից հետո ապրել է Ֆլորիդայում:






































