Ինչ-որ նոր բան փորձել անկողնում. հրաշալի է. փորձարկումները կօգնեն ձեզ մշտապես թարմ պահպանել ձեր հարաբերությունները: Սակայն պետք է նախապես իմանալ՝ որտեղ են ձեր սահմանները:
Եթե դուք միշտ փորձել եք հասնել միաժամանակյա օրգազմի, ապա հանգստացե՛ք. զույգերի մեծ մասի մոտ դա անհնարին է վերահսկել: Փորձն ուղղակի հանգեցնում է ընկճախտի և հիասթափության:
Եթե ձեզ չի գոհացնում սեքսուալ կյանքի վերաբերյալ որոշ տեսակետներ, ապա պետք է զուգընկերոջն ասել այդ մասին: Սակայն սա չի նշանակում, որ պետք է թվարկել բողոքների ամբողջական ցուցակը: Սեքսը զգայուն թեմա է բոլորի համար առանց բացառության: Պետք է ջանալ, որպեսզի քննարկումը դրական լինի:
Եթե ձեզ մտահոգում է այն հարցը, թե որքան հաճախ պետք է սեքսով զբաղվել, ապա նման իդեալ գոյություն չունի, ավելի լավ է կենտրոնանալ սեփական հարաբերությունների վրա:
Շատ զույգեր այդքան էլ շատ ժամանակ չեն անցկացնում միասին շաբաթվա ընթացքում: Իսկ միասին անցկացրած ժամերին էլ քննարկում են կենցաղային խնդիրներ: Ինտիմ կյանքը բարելավելու համար անհրաժեշտ է չխոսել խնդիրներից մինչև անկողինը և անկողնում: Ավելի լավ է նման հարցերը քննարկել օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով:










































