Իրանում կանանց պաշտոնապես թույլատրել են մասնակցել մոտոցիկլետային մրցավազքերին։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է իրանական Young journalists’ club լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի մոտոֆեդերացիայի (MAFIRI) փոխնախագահ Հոսսեյն Շահրիարիին։
Մինչ այդ՝ իրանցի կանանց շրջանում հայտնաբերվել են մոտոցիկլետի անօրինական վարման դեպքեր։ Այժմ այն օրինականացված է։
Ըստ Շահրիարիի՝ կանանց կողմից մոտացիկլետ վարելը բոլորովին չի հակասում կրոնական կանոններին։






































