Մադրիդի «Ռեալ»-ում առկա ճգնաժամը ազդել է նաև թիմի առանձին խաղացողների վրա, գրում է Marca-ն:
Ցուցադրելով ծայրահեղ վատ խաղ՝ Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողները իրենք իրենց դուրս են բերում հավասարակշռությունից: Դրա վառ օրինակն է Քրիշտիանու Ռոնալդուն, ով վերջին 5 խաղերում նույնքան դեղին քարտ է ստացել: Առաջնությունում հերթական դեղին քարտը ստանալու դեպքում պորտուգալացին բաց կթողնի առաջիկա խաղը:
Սա շատ մեծ ցուցանիշ է Ռոնալդուի համար, ով նախորդ մրցաշրջանում թիմի ամենակարգապահ ֆուտբոլիստներից մեկն էր խաղադաշտում:








































